Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել էր, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով Վայքի հիվանդանոց տեղափոխված՝ 1950 թ. ծնված Սրբուհի Սարգսյանը, որին նույն օրը տեղափոխել էին Երևան քաղաքի «Էրեբունի»» բժշկական կենտրոն, հուլիսի 2-ին մահացել է:
Քննությունը շարունակվում է: