Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի ավագ քննիչ Գեղամ Մարգարյանի կողմից ստորագրությամբ բաց է թողնվել Վարդենիս քաղաքի բնակիչ 26-ամյա Հայկ Սահակյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վերջինս աշխատում է «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Վարդենիսի մասնաճյուղի ղեկավար, ով հուլիսի 18-ին Մեծ Մասրիկ գյուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 16-ամյա Շուշանիկ Բարսեղյանին, վերջինս փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում, աջ արմունկի շրջանի սալջարդ, քերցվածքներ, աջ դիմային շրջանի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել էր Վարդենիսի կայազորի հոսպիտալ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղջիկը սովորում է նույն գյուղի միջնակարգ դպրցի 9-րդ դասարանում:
Շարունակությունը՝ այստեղ։