ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն ազատվել է աշխատանքից. այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ փոխնախարարն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Դավիթ Կարապետյանը նշանակվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Նկատենք նաև, որ ինչպես ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, այնպես էլ Դավիթ Կարապետյանը ՕԵԿ-ականներ են: