Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր' ժամը 12:30 սահմաններում, Արարատ քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 25-ամյա Սերգեյ Այվազյանը իր կողմից վարած Toyota Rav4 մակնիշի 45 VS 444 համարանիշի ավտոմեքենայով Երեվան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ-ում վրաերթի ենթարկել Ոսկետափ գյուղի բնակիչ 15-ամյա Արմեն Մկրտչյանին:
Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արարատ քաղաքի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան սովորում է Ոսկետափ գյուղի ավագ դպրոցի 11-րդ դասարանում, իսկ Ս. Այվազյանը ներկայացել է, որպես երաժիշտ:
Մանրամասն' այստեղ: