ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրամայել է տարհանել Եմենում իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին՝ պայմանավորված Ալ Քաիդայից եկող սպառնալիքներով. այսօր գրում է Associated Press-ը՝ հղում կատարելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը:

Եմենը շտապ լքելու կոչ է արվել դեսպանատան այն աշխատակիցներին, ովքեր կապ չունեն օպերատիվ աշխատանքների հետ: Բացի այդ, հաշվի առնելով մշտական վտանգը, ԱՄՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին շտապ հեռանալ այդ երկրի տարածքից:

Միաժամանակ Agence France-Presse գործակալությւոնը գրում է, որ երեքշաբթի օրը Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքերը սպանել են մարդու, որոնց կասկածում էին Ալ Քաիդայի հետ համագործակցելու մեջ: