Այս պահին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկան) Կապանում հրավիրել է ՀՀԿ մարզային խորհդրի նիստ: Օրակարգում՝ Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածուի առաջադրման հարցն է: Ասում են՝ կրքրեը թեժ են, չեն կողմնորոշվում:
168.am-ի Ընտրությունը կանգ է առել Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանի վրա, ով, ի դեպ, Սյունիքի մարզպետի օգնականն է, և տարիներ շարունակ եղել է Ս. Խաչատրյանի օգնականը: Ի դեպ, Արմեն Կարապետյանը 2008թ. ընտրություններում պարտվեց ՀՅԴ անդամ Արտուր Աթայանին, ում այն ժամանակ սատարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունը կանցկացվի սեպտեմբերի 29-ին: