Այսօր' օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաներում բեռնատար «Գազել» մակնիշի 16 ՕԼ 331 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 40-ամյա Կարեն Կիրակոսյանը, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին' դեպի Սեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի հարեւանությամբ տեղադրված երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 15 մետր գլորվել ձորակը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորներ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչներ, 52-ամյա Աշոտ Հովհաննիսյանն ու 28-ամյա Մերուժան Եգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ: