Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Ford Transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով թվով 10-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև զոհեր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները, Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարները և Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական խումբը: