Այսօր՝ օգոստոսի 29-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2012-2013 թթ. ուսումնական տարվա ոսկե մեդալակիր գյումրեցի շրջանավարտներին և թվով չորս կրթօջախների տնօրենների:
Քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց տնօրեններին իրենց աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար, ապա շնորհավորեց շրջանավարտներին գերազանց արդյունքներ ցուցաբերելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ: Քաղաքապետը նշեց, որ Գյումրին ունի լավ մասնագետների կարիք և որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի Գյումրիից դուրս սովորող գյումրեցի ուսանողներն ուսումն ավարտելուց հետո անպայման հետ վերադառնան իրենց ծննդավայր և ձեռք բերաված մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով նպաստեն քաղաքի զարգացմանը:
Այնուհետև քաղաքապետը խոսքը փոխանցեց կրթօջախների տնօրեններին և շրջանավարտներին, ովքեր ներկայացրին վերջին շրջանի իրենց ձեռքբերումները, լուծում պահանջող խնդիրները և ապագայում նախանշված ծրագրերը: Հանդիպման ընթացքում ծավալվեց ջերմ ու անմիջական զրույց: