Տաջիկստանում վարսավիրը դաժանորեն սպանել է իր հաճախորդին: Վերջինս 50-ամյա Աբդուրասուլա Ալիևի գլուխը սափրելիս 54 դանակի հարված է հասցրել նրան:
Հանցագործը ոստիկաններին պատմել է, որ իրենց միջև վեճ է ծագել, որի պատճառով էլ տեղի է ունեցել պատահարը: Դիակի հայտնաբերման պահին հանցագործը ձերբակալվել է: Newsru.com-ի փոխանցմամբ' մարդասպանը 29-ամյա Ումեդա Տեշաևն է: