Անցյալ տարի Արարատի մարզում դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի քաղաքացիական ամուսին Վալոդյա Մուրադյանն այսօր դատարանում փորձել է իր ձեռքով կատարված սպանությունը որպես ինքնապաշտպանություն ներկայացնել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դիանա Նահապետյանի իրավահաջորդի պաշտպան Արմեն Մանուկյանը: Չնայած ամբաստանյալի այն պնդումներին, որ իբր թե Դիանան շշով հարվածել է իրեն, որից հետո էլ ինքը պաշտպանվել է ու դանակի բազմակի հարվածներ հասցրել կնոջը, սա արժանահավատ չի եղել թե դատարանի, եւ թե մեղադրող դատախազի համար:

 

IMG_4186

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի 51 ամյա Վոլոդյա Մուրադյանը Դիանա Նահապետյանին, վերջինիս անչափահաս դուստրերի ներկայությամբ սպանել է կնոջը' դանակի ու ծաղկամանի հարվածներով:

 

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որի ընթացքում Վոլոդյա Մուրադյանն է պատմել դեպքը, փորձելով ներկայացնել, թե ինքը հուզական ծանր վիճակում եւ աֆեկտի տակ է եղել: Նախորդ դատական նիստին էլ համապատասխան փորձագետին հարցաքննելուց պարզվեց, որ Վոլոդյա Մուրադյանը ամենեւին էլ աֆեկտի տակ չի եղել: «Այսօր Վոլոդյա Մուրադյանը գործը տանում էր նրան, որ Դիանան իբր շշով խփել է նրա գլխին, հետո դանակով հարձակվել է վրան, ինք էլ իբր պաշտպանվել է, ուղեղը մթագնել է, էլ չի հիշում ինչ է եղել, իբր ուղեղը չի աշխատել: Բայց դատարանը կասկածի տակ առավ նրա հիշողությունը, հարցնելով' սպանությունից հետո 4 ժամ արանք է եղել, ինչ է արել այդ ընթացքում, ինչու է 4 ժամ հետո հանձնվել Երեւանի ոստիկանություն, այլ ոչ թե' Արտաշատի, կամ' ինչո՞ւ լավ հիշում է թե մեքենան որտեղ է տարել, կայանել եւ այլն: Իսկ դատախազը բավականին հակասություններ գտավ ամբաստանյալի նախնական ու դատական ցուցմունքների մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մանուկյանը:

 

Շարունակությունն` այստեղ: