Դատական կարգադրիչների գործով արգելանքի տակ գտնվող անձինք արդեն 8-ն են, այսօր ձերբակալվել է դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ մյուս տեղակալի' Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության, դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:

Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին:

Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար: 

Շարունակությունն` այստեղ: