HayNews.am  ԼՀՂ կատարած այցելության պատճառով Ադրբեջանի կողմից «ոչ ցանկալի անձանց» ցուցակում հայտնված մարդկանց Ադրբեջանն առաջարկում է ներողություն խնդրել:


Ադրբեջանի ԱԳ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը հայտնել է, որ ներողություն խնդրելու դեպքում նրանց վրայից կհանվի Ադրբեջան այցելելու արգելքը:

 

Ավելի վաղ Բաքվում հնարավոր էին համարում «սև ցուցակի» վերանայումը: АПА-ի հաղորդմամբ՝ շատ արտասահմանցիներ, այցելելով ԼՂՀ, չեն գիտակցել, որ «օրենք են խախտում»: Աղբյուրի փոխանցմամբ, ԼՂՀ այցելած անձանց մի մասն արդեն դիմել է Ադրբեջանի ԱԳՆ իրենց անունը ցուցակից հանելու հարցով:

 

Ինչպես պնդվում է, դիմողների թվում եղել են պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը և «Ամերիկայի ձայնի» մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուկը: Օգոստոսի սկզբում հրապարակվել էր ցուցակ, որում ընդգրկվել էին ավելի քան 300 անձ, որոնք այցելել էին ԼՂՀ: