Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վարած ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով Վրաստանը կորցնում է իր վարկանիշը միջազգային հանրության աչքին:

«Եթե Վրաստանը հրաժարվի տարածքային ձգտումներից, իսկ նոր իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն քննադատել նախկին կառավարությանը օգոտսոսյան պատերազմը հրահրելու համար, ապա անհրաժեշտության դեպքում մեզ ոչ ոք օգնության չի գա: Իվանիշվիլին երեկ հայտարարեց, որ Վրաստանը չպետք է տարածքային ձգտում ունենա: Իվանիշվիլին եվրոպական պարբերականներին պատմում է նույնը, ինչի մասինխոսում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:»,-ասել է Սաակաշվիլին: