ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենն ընդգրկվել է Եվրախորհրդարանի կողմից հանձնվող, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի ամվան մրցանակի հավակնորդների ցուցակում: Ցուցակը հրապարակվել է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:
ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենը ճանաչում էր գտել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներոիմ մի շարք հայտարարություններ էր արել ամերիկյան հատուկ ծառայություններին վերաբերող գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ: Մասնավորապես' շնորհիվ Սնոուդենի փաստաթղթերի' լայն զանգվածներին հասանելի դարձան տեղեկություններ այն մասին, թե ինչպես են հատուկ ծառայությունները հետևում և գաղտնալսում համացանցի օգտատերերին:
Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել է Եվրոպայի կանաչների ազատ դաշինք և Եվրոպայի միավորված ձախակողմյան խմբավորումների կողմից:
Այդ մրցանակի այլ հավակնորդների ցուցակում հայտնվել է նաև 16-ամյա պակիստանցի Մալալա Յուսոֆզայը և բանտարկության մեջ գտնվող բելառուսցի իրավապաշտպանների մի խումբ: Սախարովի անվան մրցանակի դափնեկրի անունը կհրապարակվի Եվրախորհրդարանի կողմից հոկտեմբերի 10-ին, իսկ մրցանակի հանդիսավոր հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: