Այսօր՝ հոկտեմբերի 14-ին SHAMSHAYAN.com-ին ահազանգած ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը հայտնեց, որ Չնայած բազմաթիվ բողոքների ու ամուսնու գործի հնչեղությանը չեն դադարում Արտակի նկատմամբ հետապնդումները:

 

Հիշեցնենմ, որ Նուբարաշեն ՔԿՀ պետի օպերատիվ գործով տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը ամուսնուս ազատման համար պահանջել էր 14 հազար ԱՄՆ դոլար և 760 000 ՀՀ դրամի չափով տան կահույք: Այս տարվա մայիսի 21-ից Դավիթ Մուրադյանը կալանավորվել է' կաշառակիրության հոդվածով:

 

5 տարի ժամկետով դադապարտված եվրոպայի կրկնակի չեմպիոն լինելու հանգամանք է, որ ամուսինս դիմանում էիր հադեպ բռնություններին:

 

Արդեն ունի 1/3 այս համաներումով էլ նրա 1,5 տարիները կրճատվել է, մնացել է մի 5-6 ամիս: Բայց «Արթիկ» ՔՀԿ –ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Խաչատրյանն ու պետի տեղակալ Ռոբերտ Պետոյանն ամեն ինչ անում են, որ ամուսինս ազատ չարձակվի, մեզ հետ զրույցում հայտնեց Կարինեն:

 

Նրա պատմածով՝ այս հոկտեմբերի 2-ին Արտակը ներկայացվել էր վաղաժամ արձակման, «սակայն նշված անձինք ամեն ինչ արեցին խանգարելու համար, անհիմն շինծու տուժեր էին տալիս, առանց նրա մասնակցության մերժել են նրա վաղաժամ արձակման դիմումը, նրանք ՔՀԿ-ի ներքին հրամանն են կատարում, որ ամուսինս ազատ չարձակվի:

 

Ում ասես դիմել ենք, նույնիսկ մի քանի երկիրներիդեսպաններինց քաղաքական ապաստան է խնդրել Արտակը, որովհետև այդ պաշտոնյաներին կաշառակերության համար ձերբակալելուց հետո նրա կյանքը դժողքի է վերածվել գաղութում:

 

Այսօր անգամ Շիրակի մարզի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն է այցելել Արտակին, ու նրա միջոցով զանգել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանին: Ով ասել է. «Խնդրում եմ, Արտակ սպասի ամեն ինչ լավ կլինի»:

 

«Այդ լավ լինելը չենք տեսնում, վախենում եմ ամուսնուս հետ մի բան պատահի, նա պատրաստվում է ինքնախեղումների գնալ, 5-6 ամիս է մնացել, եթե բան պատահի բոլոր այդ անձիք են պատասխանատու դրա համար», - ասաց Կարինե Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 34-ամյա դատապարտյալ Արտակ Հակոբյանը կարել էր աչքերը, բողոքելով իր դեմ կատարվող անարդարությունների դեմ: