Ֆիլիպինների կենտրոնական հատվածում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 85-ի. գրում է Aսsociated press-ը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 70 զոհի մասին:
Հիշեցնենք, որ երկրաշարժի առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 08.12-ին` (04.12) 7.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրից 33 կմ խորության վրա:
Իշխանությունները զգուշացնում են հնարավոր հետցնցումների մասին: