ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր' տեղական ժամանակով 00.43-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպի­կեն­տրոն­ա­յին գուտում կազմել է 3 բալ:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում' Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 43.840:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: