armsport.amԻնչպես հաղորդում է կատալոնական El Mundo Deportivo պարբերականը, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մերժել է Մադրիդի «Ռեալի», Մյունխենի «Բավարիայի» և Լոնդոնի «Չելսիի» կատարած առաջարկները:
Adidas սպորտային ընկերությունը, որը հովանավորում է վերը նշված ակումբներին, համաձայնվել է 125 մլն եվրո վճարել արգենտինացու տրանսֆերային գումարից, սակայն 26-ամյա հարձակվողը մերժել է բոլոր առաջարկները՝ ցանկություն հայտնելով մնալ իր ներկայիս ակումբում: