Մենք հայտարարել ենք, որ կենսաթոշակները կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Վերջինիս խոսքերով՝ այս անգամ երրորդ աշխատանքային օրը եղել էր նոյեմբերի 5-ը, և քաղաքացիները մեկ օր շուտ էին եկել կենսաթոշակները ստանալու, որն էլ ինչ-ինչ խնդիրներ է առաջացրել:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե հնարավոր չէ ևս մեկ օր առաջ կազմակերպել կենսաթոշակների վճարումը, ինչին ի պատասխան' Արտեմ Ասատրյանն ասաց. «Տեխնիկապես հնարավոր չէ, որովհետև մինչև ամսի 31-ը ընդունված դիմումների վերաբերյալ որոշումներ են կայացվում»: