Անկարայի փաստաբանների միությունը Թուրքիայի պետական շքանշաններից և մեդալներից հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի ուրվապատկերը (սիլուետ) և Թուրքիայի Հանրապետության TC (ԹՀ) հապավումը հանելու կապակցությամբ հայցով դիմել է դատարան: Մեղադրող կողմը պահանջում է չեղյալ հայտարարել մեդալների ու շքանշանների արտաքին տեսքի փոփոխությանը վերաբերող կառավարության որոշումը:

 

«Ամեն պետության համար արժանապատվության հարց է իր հիմնադրին հիշելը: Իսկ ահա իր հիմնադրին չեղյալ համարող պետութունը հետո կհերքի նաև իր պատմությունը և անցյալը»,- ըստ «Հաբերաժ» լրատվական կայքի' ասված է փաստաբանների հայտարարությունում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը, ստանալով նախագահի հավանությունը, փոփոխությունների է ենթարկել պետական շքանշանների և մեդալների արտաքին տեսքը: Արդյունքում «Պետության շքանշան»-ից հեռացվել է Աթաթուրքի պատկերը, իսկ «Հանրապետության շքանշան»-ի վրայից հանվել է նախկինում եղած TC հապավումը: Փոխարենը ընդգծվել է կիսալուսնի և աստղի սիմվոլիկան: Գրում է Ermenihaber.am-ը;