Միաժամանակ երկու խոշոր հրաբուխ է արթնացել Ինդոնեզիայում:
Խառնարաններից արտանետվող մոխիրն ու ծուխը տարածվել են 8 հազար մետր բարձրությամբ: Շաբաթներ շարունակ ակտիվություն ցուցաբերած հրաբխի ժայթքումից մեծ քանակությամբ լավա է արտահոսել:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունն ավիափոխադրողներին հորդորել է խուսափել ակտիվացած լեռնային շրջաններում թռիչքներ իրականացնելուց:
Մոտակա բնակավայրերի բնակիչներին տարհանում են: