«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 21-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում' Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Կորյունի փողոցի թիվ 12/1 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա եւ 59-ամյա քաղաքացուհիների, ինչի հետեւանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: