Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից արդեն 8 ամիս է անցել: Սակայն այս սպանությունը ըստ էության բացահայտված չէ, չնայած սպանությունից անմիջապես հետո կալանավորվել է Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ առաջադրված մեղադրանքը այդպես էլ չի հիմնավորվել:
Նախաքննական մարմինը 6 անգամ միջնորդություն է ներկայացրել կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ: Վերջին անգամ նման միջնորդություն ներկայացվել է նոյեմբերի 18-ին, որը բավարարվել է: Արայիկ Պետրոսյանի պաշտպանները դա բողոքարկել են վերաքննիչ դատարանում, որը սակայն ուժի մեջ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի որոշումը: Արդյունքում մինչ հունվարի 18-ը Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը կմնա' կալանավորումը:
Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանի հետ.
«Այս 8 ամիսների ընթացքում նախաքննությանը չի հաջողվել շոշափելի արդյունքների հասնել, ըստ էության նախաքննության մարմինը հայտնվել է փակուղում, պատկերավոր ասած կրակի մեջ շագանակ են որոնում:Լինելով ակնհայտ անմեղ Արայիկ Պետրոսյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և գտնվում է անազատության մեջ: Արայիկ ՊԵտրոսյանին մեղադրում են միայն այն բանի մեջ, որ նա ունեցել է սպիտակ մեքենա»,-նկատեց Նորայր Նորիկյանը:
Ինչ վերաբերում է անտիմոնի առկայությանը Արայիկ Պետրոսյանի ձեռքերին' պաշտպանը փաստեց, որ կրկնակի համալիր փորձաքննության եզրակացությունը տվել է եզրակացություն, որ դա կարող է լինել ինչպես կրակոցից, այլև բնության մեջ: մանրամասները՝ աղբյուր կայքում: