Եվրամիությունը հրաժարվել է նոր բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ կապված ասոցացման համաձայնագրի և խոր ու համապարփակ առևտրի մասին պայմանագրի տեքստի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչինը:

 

ԵՄ-ում պատրաստակամություն են հայտնել քննարկել համաձայնագիրն իրականացնելու հետ կապված հարցերը, ինչպես նաև մեկնաբանել դրա առավելություններն Ուկրաինայի համար, սակայն հրաժարվել են վերանայել փաստաթղթերի տեքստը:

 

Եվրոպացի դիվանագետները նաև չեն հաստատել այն տեղեկությունը, որ Բրյուսել է պատրաստվում մեկնել ուկրաինական պատվիրակություն, ինչպես որ ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: