Այսօր դեկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի բնակիչ 18 ամյա Ռազմիկ Հովսեփյանը, ով Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմեց, որ հոկտեմբերի 31-ին վարելով իր Wolksvagen Golf մակնիշի, 30 UL 835 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Անհաղթի փողոցում շրջադարձի պահին, իր ավտոմեքենայի հետնամասին հարվածում է Daewoo մակնիշի 829 LO 67 համարանիշի ավտոմեքենան: Ռազմիկը ով Պոլիտեխնիկի ուսանող է նշեց, «շրջադարձի պահին իր ավտոմեքենայի թարթիչները միացված են եղել», իսկ Daweo-ն, որը տաքսի է, չի կատարել շարքերի վերադասավորում ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

 

Սկզբում տաքսու վարորդը ընդունում է իր մեղքը ու փորձում Ռազմիկի հետ բանակցություններ վարել, որ փառք տանք Աստծուն, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և կարիք չկա գայի հետաքննիչի և իրենք իրենցով կլուծեն հարցերը: Սակայն որոշ ժամանակ անց վթարի վայր են ժամանում մի քանի սափրագլուխներ ովքեր նախատում են տաքսու վարորդին, «թե ով էս որ ասես մեղավորես, մեր սխալը մեր ճիշտն է ու մենք կյանքում սխալ չենք լինում կարողա քու խփած ավտոն մնա մեր վզին, դու տեղդ լռվի մենք կվորոշենք» ու ուղեղները թափած սափրագլուխները պահանջում են հետաքննիչ ու ժամանում է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: