Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հայտարարել է, որ չի պատրաստվում իր պաշտոնում մնալ մինչև իր պաշտոնական լիազորությունների ավարտը: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է իշխող կուսակցության անդամների հետ ամանորյա շնորհավորանքների փոխանակման ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ես ստիպված եմ հայտարարել իշխանության գլուխ մնալու հեռանկարների շուրջ ունեցած իմ պատկերացումների մասին, ինչպես' իշխանության ինստիտուտի, այնպես էլ' սեփական պատկերացումներից ու հնարավորություններից ելնելով»,-ասել է Նապոլիտանոն, ով հունիսին դարձավ 88 տարեկան:
Նշենք, որ նա Իտալիայի հանրապետության կեսդարյա պատմության մեջ առաջին վերընտրված նախագահն է: