Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում այրվում է տնակ:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել' 06.45-ին:
Ամբողջությամբ այրվել է Վ.Ա.-ին պատկանող թիվ 25 տունը (մոտ 200 քմ):