Ըստ բրիտանական Specsavers National Book Awards մրցանակի` տարվա լավագույն գիրք է ճանաչվել Նիլ Գեյմանի «Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը: 

 

 

Մրցույթի քվեարկությունն անցկացվել է համացանցում` քվեարկությամբ:

 

«Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը զգալիորեն առաջ է անցել մյուս մրցակիցներից՝ Մալալա Յուսուֆզայի, Ռոբերտ Հարիսի, Քեյթ Աթկինսոնի և մանկական գրքերի հեղինակ Դևիդ Ուոլիամսի ստեղծագործություններից:

 

Գեյմանն ավելի վաղ ճանաչվել է լավագույնը «Տարվա լավագույն աուդոգիրք» անվանակարգում: