Հարավային Կորեան մշակել է բազմածրագիր զենիթային համալիր: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Համալիրն իրենից ներկայացնում է ինքնագնաց հրետանային շարժիչ, որը հնարավորություն ունի զենիթային հրանոթներով և «երկիր-օդ» դասի հրթիռներով կործանել ցածր բարձրության վրա թռչող օբյեկտները: Այս մասին հայտնում է Ренхап գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Պաշտպանական գնումների պետական աղբյուրներին: Նոր համալիրն իրենից ներկայացնում է K-30 ինքնագնաց հրանոթի և «երկիր-օդ» դասի «Սինգուն» փոքր չափերով հրթիռների համակցում: Այդ հրթիռային համալիրն ընդունակ է միաժամանակ կրակել երկու հրթիռներով:

 

Զենիթա-հրթիռային համալիրի արտադրությունը կմեկնարկի 2014 թվականին, իսկ Հարավային Կորեայի բանակի տրամադրության տակ կհայտնվի 2015 թվականին: