Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն օգոստոսի 18-ին սկսել են ամենամյա զորավարժությունները: Այս մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալութունը՝ վկայակչելով պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Զորավարժությունները կտեւեն երկու շաբաթ, դրանց նպատակն է Հյուսիսային Կորեայի դեմ հակազդման համատեղ միջոցների կատարելագործումը:
Զորավարժություններում մոբիլիզացված են շուրջ 50 հազար հարավկորեացի եւ 30 հազար ամերիկացի զինծառայողներ:
ԿԺԴՀ-ի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները գնահատում են որպես միջուկային պատերազմի նախապատրաստում: Ի պատասխան Փենյանն սպառնացել Է «անողոք նախազգուշացնող հարված» հասցնել: