Հարավային Կորեայում սկսած 2014 թվականի մարտից քաղաքացիները կարող են ձեռք բերել ապահովագրության վկայականներ դպրոցում, ընտանիքում բռնության, սեռական բնույթի հանցագործությունների, ինչպես նաեւ սննդամթերքի կեղծումների դեպքում:
Հանրապետության ներկայիս նախագահ Պակ Կին Հեի խոսքով՝ իր գործունեության մեջ գլխավոր առաջնահերթությունը կդառնա պայքարը «հասարակական չարիքի» այս չորս գլխավոր տեսակների դեմ, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ի պատասխան կառավարության պահանջի, «Հյոնդե մարին ընդ ֆայեր ինշուրենս» առաջատար ապահովագրական ընկերությունն ավարտում Է նոր տիպի ապահովագրերի մշակումը: Վերջինս Էլ կդառնա դրանց մենաշնորհային վաճառողը:
«Մենք կսկսենք ապահովագրաթերթերը վաճառել արդեն մարտին,- հաղորդել Է այդ ընկերության մամուլի քարտուղարը:- Դրանց հիմնական դերն ինչպես ֆինանսական, այնպես Էլ բարոյական վնասի փոխհատուցումն Է, որը հասցվել Է նման հանցագործությունների զոհերին»: Նոր համակարգը կոչված Է օգնել տուժած երեխաներին, կանանց եւ ցածր եկամուտներ ունեցող ծերերին, գրել Է «Կորիա թայմս» թերթը: