Իսրայելի կառավարությունն ԱՄՆ-ին հայտնել է, որ պաղեստինցի բանտարկյալների հաջորդ խումբն ազատ կարձակվի պայմանավորված ժամկետից մեկ օր ուշ: Այս մասին տեղեկացնում է itar-tass-ը:

 

«Մենք հույս ունեինք, որ պաղեստինցի բանտարկյալների ազատումը տեղի կունենար դեկտեմբերի 29-ին, սակայն մեզ տեղեկացրին, որ տեխնիկական որոշ խնդիրների պատճառով, հանձնումը կկազմակերպվի մեկ օր անց՝ դեկտեմբերի 30-ին»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

 

Խոսքը մոտ երկու տասնյակ բանտարկյալի ազատ արձակելու մասին: Ինչպես նկատում են արևմտյան ԶԼՄ-ները, դա կլինի արդեն նմանատիպ երրորդ խումբն' այս տարվա հուլիսին մերձարևելյան բանակցությունների վերսկսումից ի վեր: