Մասնագետները ՉԺՀ-ի մայրաքաղաքի բնակիչներին զգուշացրել են չափազանց վտանգավոր ծխամշուշ սկսվելու մասին, որից քաղաքի օդի աղտոտվածության մակարդակը 25 անգամ կգերազանցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմաները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

Պեկինի երկնաքերերը թաղվել են մառախուղի թանձր շղարշով: Չինաստանի մայրաքաղաքի օդում թունավոր նյութերի առկայությունը հասել է ծայրահեղ նշագծին: Բնակիչները դիմում են հիվանդանոցներ. ծանր է շնչելը, մարդկանց տանջում է հազը:

 

Իշխանությունները երեխաներին և տարեց մարդկանց կոչ են արել մնալ տանը, մինչդեռ աշխատող քաղաքացիներին խորհուրդ են տալիս կրել պաշտպանիչ դիմակներ: Ավտոճանապարհներն ու երկաթուղային ճանապարհները փակ են, իսկ տեսանելիությունը 100 մետրից քիչ է: