Որպես օգնություն' Եվրամիությունն Իրաքին կտրամադրի 75 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Գումարը նախատեսվում է հատկացնել մինչև 2020 թվականն ընկած հատվածը: Այս որոշումը կայացվել է իրաքյան պատվիրակության և զարգացման հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսի միջև կայացած հանդիպման ընթացքում:

 

«Եվրամիությունը կշարունակի օգնել իրավական պետության ամրապնդմանը և Իրաքի վերականգնմանը»,-նշել է Պիեբալգսը:

 

Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ Իրաքի իշխանությունները կկարողանան բարեհաջող ապահովել անցումը դեպի ժողովրդավարություն: