Հնդկաստանի Հիմալայան լեռներում գտնվող հյուսիսային նահանգներ Ջամմայի և Քաշմիրի գյուղերի ավելի քան 200 բնակիչ տարհանվել է ուղղաթիռների միջոցով: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

 

Քիշթվար լեռնային շրջանում հնդիկները կտրվել էին շրջանի մյուս հատվածից՝ ուժեղ ցրտերի և ձյան տեղումների պատճառով:
Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատել տարհանման աշխատանքները, որոնք իրականացրել է 130-րդ ուղղաթիռային դիվիզիան: