Ուկրաինայի խորհրդարանում կոմունիստական կուսակցության խմբակցությունն առաջարկել է լուծարել նախագահի պաշտոնը: Այդ մասին Գերագույն ռադայի ամբիոնից հայտարարել է խմբակցության ղեկավար Պյոտր Սիմոնենկոն: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Նա ընդդիմությանը մեղադրել է օրերս կայացած Մյունխենի խորհրդաժողովում ազգային շահերը դավաճանելու մեջ:

 

«Չկարողանալով ապահովել ուկրաինացի ժողովրդի պաշտպանությունը՝ ընդդիմության առաջնորդները դավաճանաբար զիջում են ազգային շահերը՝ տեղի տալով օտարերկրյա քաղաքական գործիչներին և փողերի պարկերին»,-ընդգծել է Սիմոնենկոն:

 

Իր հերթին, ուկրաինական «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է, որ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է, և ստեղծված իրադրությունը կարող է հասցնել դիկտատուրայի: