Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջեվադ Զարիֆը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հոլոքոստը բնութագրել է այլևս երբեք չկրկնվելիք դաժան ողբերգություն: Զարիֆն այդ հայտարարությունն արել է գերմանական Phoenix հեռուստաալիքին տված հարցացրույցում:

 

Բեռլինում Ցեղասպանության հուշարձանի մոտ տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարն ասել է. «Մենք դեմ չենք հրեաներին, նրանց նկատմամբ մեծ հարգանք ունենք ինչպես Իրանում, այնպես էլ դրսում»:

 

Հիշեցնենք, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բազմիցս պաշտոնապես ժխտել էր Հրեական ցեղասպանությունը: