7,0 մագնիտուդով երկրաշարժ Է փետրվարի 12-ին տեղի ունեցել Չինաստանի հյուսիսարեւմտյան մասում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում: Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի սեյսմոլոգիական կենտրոնը:

 

Ստորգետնյա ցնցումները տեղական ժամանակով ժամը 17:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:19-ին) գրանցվել են Խոտան օկրուգի Յույտյան գավառին հարող շրջանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: