ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ Է արել Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ վճռականորեն դատապարտել ազգայնամոլական եւ նեոֆաշիստական տրամադրությունների աճն Ուկրաինայում, ռուսաց լեզուն արգելելու կոչերը: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ ամփոփելով կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ արտգ ործնախարարի ունեցած հանդիպման արդյունքները:
«Ռուսական կողմը նշել Է իրադրությունը իրավական հուն վերադարձնելու անհրաժեշտությունը, միջազգային հանրակցության կողմից տեղի ունեցող իրադարձությունների անկողմնակալ ու անաչառ գնահատման կարեւորությունը,-տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում: - Ընդգծվել Է, որ աջակցության բոլոր ձեւերը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից, պետք Է իրականացվեն Ուկրաինայի օրինական իշխանությունների խնդրանքով եւ Ուկրաինայի ինքնիշխանության անվերապահ հարգմամբ»:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լավրովը կոչ Է արել ԵԱՀԿ-ին՝ «ամենայն վճռականությամբ դատապարտել ազգայնամոլական եւ նեոֆաշիստական տրամադրությունների աճը երկրի արեւմուտքում, ռուսաց լեզուն արգելելու, ռուսալեզու բնակչությանը «ոչ քաղաքացի» դարձնելու, կարծիքներ հայտնելու ազատությունը սահմանափակելու, անցանկալի քաղաքական կուսակցությունները փակելու կոչերը»: