Ազգային ժողովում այսօր շարունակվեց ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված, Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը:

 

20-ից ավել գրանցված պատգամավորների թվում էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

 

Վերջինս, սակայն, իր ելույթի ժամանակ դահլիճում չէր: Ընդմիջումից հետո Օսկանյանին տրվեց ևս մեկ հնարավորություն ելույթ ունենալու, սակայն նա հրաժարվեց:

 

Նշենք, որ Օսկանյանը 2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար էր։