Նոր Զելանդիան դադարեցնում Է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միության հետ բանակցություններն ազատ առեւտրի գոտու ստեծման շուրջը: Այդ մասին հաղորդել Է Նոր Զելանդիայի TVNZ հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Ջոն Քեյին:

 

«Ուկրաինայի վերջին իրադարձությունների լույսով չի կարելի բացառել դրանց բացասական ազդեցությունն ազատ առեւտրի գոտու կնքման ժամկետների վրա»,- ասել Է նա: Քեյի խոսքով՝ ինքն արդեն կարգադրել Է, որ Մոսկվայից մեկնի Նոր Զելանդիայի առեւտրի նախարար Թիմ Գրոսերը: Քեյն ընդգծել Է, որ Մոսկվան եւ Վելինգտոնը վերջին ժամանակներս որոշակի առաջընթացի են հասել ազատ առեւտրի գոտու շուրջն ընթացող բանակցություններում: Սակայն այժմ դրանք վարելը, վարչապետի կարծիքով՝ աննպատակահարմար Է:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ռուսաստանը պլանավորում Է Նոր Զելանդիայի հետ ազատ առեւտրի համատեղ գոտի ստեղծել մինչեւ 2014 թվականի վերջը: