Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հավկիթներ են նետել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, նրան տեղափոխող ավտոբուսի վրա հավկիթներ են նետել այն ժամանակ, երբ Էրդողանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզչության շրջանակում միտինգի մասնկացելու համար Ուրֆայից մեկնել է Սուրուչ:
Նշվում է, որ նրա վրա հավկիթները նետել է մեկ մարդ, որին ոստիկաններն անմիջապես ձերբակալել են:
Միտինգում ելույթի ժամանակ միջադեպի առնչությամբ Էրդողանն ասել է. «Նրանք հավատում են, որ հավկիթներ նետելով' կնյարդացնեն երկրի վարչապետին: Մենք այս ուղին ընտրել ենք' հաղթահարելով մահվան առաջ վախը»: