Մարտի 12-ին նշվում է համացանցում խոսքի ազատության օրը: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ՝ ամբողջ աշխահով մեկ համացանց ազատ մուտքի հիմնախնդրի նկատմամբ հասարակայնության ուշադրությունը գրավելու համար առաջին անգամ համացանցում խոսքի ազատության օրն անցկացրել է 2008 թվականի մարտի 12-ին:

 

Ամեն տարի կազմակերպությունը հրապարակում է «Համացանցի թշնամիների» (Internet Enemies) սեփական ցուցակը:

 

2008 թվականի մարտի 12-ին Համացանցում խոսքի ազատության ամենաառաջին օրը «Լրագրողներ առանց սահմաններին» օգտատերերին հրավիրել է այցելել կազմակերպության կայք՝ բողոքելու գրաքննության դեմ, որը չարաշահում են առանձին երկրների կառավարություններ, և ավելի մեծ իրավունքներ պահանջելու համացանցի օգտատերերի համար: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ էր արել մասնակցել ինը երկրների՝ Բիրմայի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Եգիպտոսի, Էրիթրեայի, Թունիսի, Թուրքմենստանի և Վիետնամի դեմ բողոքի ակցիային: