ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատը մարտի 27-ին հաստատել է Ուկրաինային օժանդակելու փաթեթն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, որոշման օգտին կողմ է քվեարկել 399 կոնգրեսական, դեմ՝ 19-ը:
Փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրել և օգնություն՝ 150 միլիոն դոլարի չափով: Օրինագիծը հաստատվել է նաև Սենատում, որտեղ նույնպես անցկացվել են լսումներ այդ հարցով: Փաստաթուղթն ԱՄՆ Նախագահի ստորագրությանը կարող է ներկայացվել արդեն մինչ այս շաբաթվա վերջ: