Քեսաբ

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից սկսված հարձակման հետևանքով սրված իրավիճակը շարունակեց լարված մնալ նաև անցնող շաբաթ: Գյուղաքաղաքում մարտի 23-ին հսկողություն հաստատեցին զինված խմբավորումների անդամները: Քեսաբի հայությունը հաստատվեց Լաթաքիա քաղաքում' հարազատների և բարեկամների տներում, իսկ մոտ 250 անձ տեղավորվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահներում:

 

ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ' միջազգային հանրությունից պահանջելով ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել Քեսաբ: Պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնեցին Սիրիա' մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով: ԱԺ պատգամավորները Լաթաքիայի շրջանում հանդիպեցին քեսաբահայության հետ , ապա կայացավ պատգամավորների և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հանդիպումը, որտեղ քննարկվեցին սիրիահայության խնդիրները և Քեսաբի ապագան: Հայ խորհրդարանականների հետ հանդիպեց նաև Սիրիայի խորհրադարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը: Վերջինս նշեց, որ անհրաժեշտ է համախմբել խորհրդարանական ջանքերը' ծայրահեղական գաղափարախոսության դեմ ճակատ ստեղծելու ուղղությամբ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ: Նախագահը Քեսաբի հայերի տեղահանությունը որակեց որպես ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված մարտահրավեր: Հայաստանի ղեկավարը հանձնարարեց ՄԱԿ-ի' Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին' հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին:

 

Քեսաբի վրա հարձակումներ դատապարտեցին ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը: Նրանք միաժամանակ իրենք մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քեսաբի հարցով Պետդեպի պաշտոնյաների հետ հանդիպեց ԱՄՆ հայ համայնքի պատվիրակությունը: Պատվիրակությունն ամերիկացի պաշտոնյաներին ներկայացրեց պահանջների ցուցակ' խնդրելով հրապարակայնորեն դատապարտել թե՛ Ալ Քաիդային առընթեր ահաբեկչական խմբի հարձակումները հայերի վրա, թե՛ Թուրքիայի օժանդակությունն այդ հարձակումներին:

 

Հայ օգնության միությունը որոշեց 15 հազար դոլար հատկացնել Քեսաբի հայության կարիքները հոգալու համար, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն իր հերթին 50 հազար եվրո կուղղի քեսաբահայության խնդիրների լուծմանը:

 

Քեսաբում ստեղծված իրավիճակին անդրադարձավ նաև թուրքական մամուլը: Ակտիվ էին հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցները: Մանսավորապես, թուրքական ԶԼՄ-ներն ապացուցող տեսագրություններ հրապարակեցին այն մասին, որ Սիրիայի բանակի դեմ կռվող «Ալ Նուսրա» եւ «Իսլամի ճակատ» արմատական հայացքներով հակակառավարական ուժերը մարտի 21-ին Քեսաբ քաղաքը գրավել են Թուրքիայի իշխանությունների եւ զինված ուժերի անմիջական մասնակցությամբ եւ օժանդակությամբ: Իսկ ահա թուրքական Demokrat Haber լրատվական կայքը' հղում կատարելով քեսաբահայերից ստացած տեղ եկություններին, հայտնեց, որ Քեսաբից տարհանված հայերի տները թալանող հանցագործները խոսում են թուրքերեն:

 

Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները դատապարտեցին թուրք մտավորականները: «Քեսաբում ընկերներ ունեմ: Մուսալեռցի պատմիչ Հակոբ Չոլաքյանը մնում է Քեսաբում: Մտահոգվում եմ ընկերներիս վիճակով: Քեսաբը երկրի երեսին իսկական դրախտ էր: Ի~նչ ափսոս, որ այս գեղեցկություններից ոչ մի հետք չի մնալու: Կան վկայություններ, որ թալանն իրականացվում է Թուրքիայից եկած միջոցներով»,-ասել էր թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն:

 

 

Ուկրաինա

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց բանաձեւ, որում վերջերս Ղրիմում կայացած հանրաքվեն ճանաչվում է անօրինական: Բանաձեւի օգտին քվեարկեց 100 երկիր, դեմ հանդես եկավ 11 պետություն' այդ թվում Հայաստանը, եւս 58-ը ձեռնպահ մնաց: ՌԴ ԱԳՆ-ում հակաարդյունավետ որակեցին ընդունված բանաձեւը' նշելով, որ քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների ներկայացուցիչների ձեռնպահ մնացածների եւ ներկա չգտնվողների մեծ թիվը վկայում Է Ուկրաինայի իրադարձությունների միակողմանի գնահատման չընդունումը:

 

«Յոթի խմբի» երկրները կասեցրին իրենց անդամությունը G8-ին՝ դրանով իսկ սառեցնելով այդ ձեւաչափը: Այդ ձեւաչափի կասեցման համատեքստում «Ութի խմբի» երկրները հրաժարվեցին նաեւ ապրիլին Մոսկվայում G8-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց եւ հայտարարեցին «փոխադարձ էներգաանվտանգությունը» ապահովելու նպատակով «յոթնյակի» կազմով էներգետիկայի նախարարների կոնսուլտացիաներ սկսելու մտադրության մասին:

 

ԵՄ-ն արգելեց Ռուսաստանում տեղակայված ԵՄ երկրների դեսպանատներին Ղրիմի ռուս քաղաքացիներին տրամադրել եվրոպական մուտքի արտոնագրեր, այդ թվում շենգենյան: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններով չի պատասխանի Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին: Օբաման միաժամանակ հայտարարեց. «Կգա ժամանակը, եւ Ռուսաստանը կհասկանա, որ չի կարողանա անվտանգության ու բարգավաճման հասնել կոպիտ ուժի օգնությամբ»: ԱՄՆ-ի նախագահը ընդգծեց նաև, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը քննարկում են Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այն դեպքում, եթե Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակվեն:

 

Իր հերթին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին հաշիվ բացեց «Ռոսիա» բանկում, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Այդ բանկում բացված հաշվին, սկսած հաջորդ ամսվանից, կփոխանցվի Նախագահի աշխատավարձը:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հանդես եկավ Ուկրաինայի շուրջ շարունակվող ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու օգտին՝ առանց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու: ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը նշել էր, որ Արեւմուտքը «չի հասել այն փուլին, որը տնտեսական պատժամիջոցների սահմանում է ենթադրում Մոսկվայի դեմ»: «Եվ ես հուսով եմ, որ դրանից հնարավոր կլինի խուսափել»,- հայտարարել է կանցլերը: «Ես շահագրգռված չեմ իրադրության հետագա բորբոքմամբ, ընդհակառակը, աշխատում եմ լիցքաթափել այն»,- ասել է նախարարների կաբինետի նախագահը:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինայի իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց 14-18 մլրդ դոլարի չափով երկամյա վարկ ձեւակերպելու շուրջ: Ընդհանուր առմամբ, միջազգային հանրակցությունն Ուկրաինային 27 մլրդ դոլար գումար կտրամադրի հաջորդ երկու տարվա ընթացքում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն էլ հաստատեց Ուկրաինային 1 միլիարդ դոլարի օժանդակության փաթեթը:

 

Ուկրաինայի կառավարությունը բյուջեում ուսական գազի գինն ապրիլի 1-ից ամրագրվեց հազար խորանարդ մետրի դիմաց 480 դոլար: Այս գինը ձևավորվեց այն երկու զեղչերի վերացման արդյունքում, որոնք Ուկրաինային Էին տրամադրվել 2010 եւ 2013 թվականներին:

 

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարեց ձեռնամուխ լինել սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի հանձնմանն Ուկրաինային, որոնք տեղաբաշխված են Ղրիմում եւ մնացել են այն զինվորական ստորաբաժանումներում, որոնք չեն անցել ռուսական բանակի կողմը:

 

Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ մեկնարկում է Սեւծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական պայմանագրերի չեղյալ հայտարարման գործընթացը: Միաժամանկ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հանրապետության պաշտպանության նախարարությանը հաձնարարեց Ուկրաինայի ԶՈւ-ի զինծառայողներին Ղրիմից տեղափոխել այլ տարածաշրջաններ:

 

Իգոր Տենյուխինը հրաժարվեց Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից: Մարտի 25-ին ընդունելով Տենյուխինի հրաժարականը' Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակեց Միխայիլ Կովալին:

 

Ուկրաինայի ՆԳ նախարարությունը մարտի 25-ին հայտարարեց, որ Ռովնոյի մարզում զինված խմբավորման վնասազերծման հատուկ գործողության ընթացքում սպանվել է Ուկրաինայի «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն: Այս իրադարձությունը նոր լարվածության առիթ հանդիսացավ: «Աջ հատվածի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ալեքսանդր Մուզիչկոյի մահը սպառնալիք է պարունակում ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի համար: «Մենք վրեժ ենք լուծելու Արսեն Ավագովից մեր եղբոր մահվան համար: Սաշկո Բիլիի գնդակահարումը նախարարի պատվիրած ս պանությունն Էր, նկատի առնելով այն, որ Մուզիչկոն որեւԷ քրեական գործի ծանուցագիր չԷր ստացել, եւ նրան ոչ մի տեղ չԷն կանչել»,-հայտարարել Էր «Աջ հատվածի» համակարգող Ռոման Կովալը: «Աջ հատված»-ի անդամները միաժամանակ ակցիա նախաձեռնեցին' երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի պաշտոնաթողության պահանջով:

 

Ուկրաինայի ժողովրդին ուղղված հերթական կոչով հանդես եկավ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նա ուկրաինացի ժողովրդին կոչ արեց հանրաքվե անցկացնել Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի շուրջ: «Որպես նախագահ, որը մտքով եւ հոգով ձեզ հետ է, Ուկրաինայի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու կոչ եմ անում. ինքնակոչերին թույլ մի՛ տվեք օգտագործել ձեզ: Պահանջեք Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր տարածաշրջանի կարգավիճակի որոշման շուրջը հանրաքվեի անցկացում»,- ասված էր ուկրաինացÕ « ժողովրդին' Յանուկովիչի հղած ուղերձում: Յանուկովիչը նաեւ «Ռեգիոնների կուսակցության» համագումարին հղած դիմումում խնդրել էր իրեն ազատել կուսակցության պատվավոր նախագահի լիազորություններից եւ հանել կուսակցությունից:

 

Շաբաթվա վերջում Ուկրաինական «Բատկիվշինա» կուսակցության կողմից Յուլիա Տիմոշենկոն առաջադրվեց երկրում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու:



Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Հաագայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին կատարած գրառման մեջ նշեց. «Հանդիպել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Ձեռք է բերվել համաձայնություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկման նպատակով նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Ժամկետները կհստակեցվեն»: Ուորլիքը միաժամանակ նշել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական երկխոսության ակնկալիք ունի:

 

Ջեյմս Ուորլիքի' ԼՂ հակամարտության ճշմարիտ մեկնաբանումը հերթկան հիստերիան առաջ բերեց Ադրբեջանում: Ուորլիքի կողմից Twitter-ի իր էջում արած գրառումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է» եւ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, իրարանցում առաջացրեց Բաքվում. virtualaz.org իշխանամետ լրատվական կայքը հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցման կոնկրետացումը բնութագրեց որպես «այնքան էլ արհեստավարժ չհանդիսացող դիվանագետի կողմից արված ուղերձ»: Կայքը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին &laqu o;անլուրջ» եւ անգամ «տխմար» անվանեց եւ դժգոհություն հայտնեց, թե ինչու է Վաշինգտոնը Մինսկի խմբում նշանակել «այդպիսի անլուրջ եւ սոցիալական ցանցերում խելքին փչածը գրող դիվանագետի»: Ադրբեջանական կողմի հիստերիան այսքանով չավարտվեց, Ադրբեջանի նախագահի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարեց, որ «անհրաժեշտ է Ջեյմս Ուորլիքին վռնդել Մինսկի խմբում համանախագահությունից»:

 

Այս իրադարձությունների ֆոնին իրավիճակը կրկին սրվեց հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացավ զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ): Հակամարտ զորքերի նույն' արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետուÕ ´ մարտի 27-ին թշնամու գնդակից զոհվեց 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:

 

Մարտի 27-ի երեկոյան հակառակորդը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը' կրակ բացելով Տաավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Թշնամու կրարահերթերը չդադարեցին նաև մարտի 28-ին' այս անգամ էլ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ:



Մաքսային միությանը Հայաստանի անդամակցություն

 

Երևանում մարտի 29-ին մեկնարկեց «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը: Համաժողովին ըթերցվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձները: Համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում ՀՀ Նախագահը նշել էր, որ արդեն իրականացվել է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի անդամակցության աշխատանքի 70 տոկոսը: «Հաջորդ քայլը փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անդամակցությունը եվրասիական ինտե գրման գործընթացներին: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- նշել է ՀՀ Նախագահը:

 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ուղերձում գոհունակությամբ փաստել էր «Ճանապարհային քարտեզի» հաջող իրականացման մասին: Մեդվեդևն իր ուղերձում նշել էր, որ գլոբալիզացիայի պայմաններում ողջ աշխարհում նկատվում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների զարգացման կայուն միտումներ, որոնք կապված են ազգային տնտեսությունների հզորացման, տնտեսական աճի արագացման, լրացուցիչ ներդրումների հոսքի և այլ հարցերի հետ:

 

Համաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՄՄ-ում ձևավորված պլատֆորմը մեր երկրի համար ստեղծում է ակնհայտ առավելություններ' միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է իր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը, և այս քաղաքական կարևորագույն սկզբունքի ներքո էլ Հայաստանը դիտարկում է իր հարաբերությունները ԵՄ-ի և ՄՄ-ի հետ՝ որպես փոխլրացնող հարաբերություններ, որը բխում է ՀՀ-ի շահերից:

 

Տիգրան Սարգսյանը միաժամանակ նշեց, որ Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն ունի ռազմաքաղաքական բովանդակություն: «Պետք է նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել որակական փոփոխություններ և ՀԱՊԿ-ը ձևավորել է այնպիսի կառույցներ և ընդունել այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք էապես ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա կարևորագույն բաղադրիչն է մեր քաղաքական որոշումների»,- պարզաբանեց վարչապետը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան էլ իր հիացմունքը հայտնեց ՄՄ անդամակցելու աշխատանքում հայերի բարձր պրոֆեսիոնալիզմի առումով: Վալովայան նաև անդրադարձավ այն հարցին, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման միության հետ։ «Երկար ժամանակ քննարկումներ էին գնում, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ միության անդամ, թե՞ ոչ։ Հիմնական խոչընդոտը նշվում էր այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման միության անդամ պետությունների հետ։ Սակայն երկար վերլուծություններից հետո եկանք այն եզրահանգման, որ ժաման ակակից պետություններում ընդհանուր սահմանի բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել»,-ասաց նա։

 

Վալովայան միաժամանակ հայտարարեց, որ Մաքսային միության հիմնական բաղադրիչը թեև տնտեսականն է, սակայն միության մեջ կկարևորվեն աշխատուժին, ծառայություններին և կապիտալի շուկային վերաբերող հարցերը։ «Միության տարածքում աշխատուժը պետք է կարողանա տեղաշարժվել առանց որևէ քվոտաների։ Դրա համար պետք է լուծվեն նաև սոցիալական մի շարք հարցեր, որ վերաբերում են առողջապահությունը, կրթությանը, կենսաթոշակներին։ Մեր քաղաքացիները բնակություն հաստատելով միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան»։

 

Տատյանա Վալովայան նշեց, որ կառուցողական կերպով քննարկվում է ՄՄ-ին Հայաստանի միանալուց հետո անցումային փուլ ստեղծելու հարցը, որպեսզի մաքսատուրքերի բարձրացումը չբերի դժվար իրավիճակի: «Հայաստանին ժամանակ կպահանջվի, որպեսզի հարմարվի ՄՄ-ի պայմաններին: Վստահ ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր արտադրողներն ու սպառողները տեսնեն միայն օգուտներ, իսկ բացասական էֆեկտները մեղմելու քայլեր կձեռնարկենք»,- ասաց Վալովայան:

 

Ծաղկաձորում միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը կստորագրվի մայիսին: «Եթե մայիսին պայմանագիրը ստորագրվի, ապա հունիսին չորս երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները պետք է այն վավերացնեն իրենց խորհրդարաններում, և 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ»,- ասաց վարչապետը։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնք ներառում են մեր երկրի ապագայի տեսլականը: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:



Ներհայաստանյան իրադարձություններ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Նախագահը նշեց, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի: Նախագահը նշեց, որ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: «Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ նախկինում էր: Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաև արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը և գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին»,-հայտարարեց ՀՀ Նախագահը:

 

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա: Դատարանի կողմից որպես զեկուցողներ հանդես եկան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը: Դատաքննությունն անցկացվեց բանավոր ընթացակարգով: Որպես պատասխանող կողմ ներգրավված էր ՀՀ ազգային ժողովը: Դատաքննությանը հրավիրված էին նաև ՀՀ կառավարության և Կեն տրոնական բանկի ներկայացուցիչները: Պատասխանող կողմում էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև խորհրդատու ՀՀ կառավարությունից: Նիստին մասնակցում էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներ ու շահագրգիռ այլ անձինք: Ավարտելով գործի դատաքննության առաջին նիստը' ՍԴ-ն որոշում ընդունեց այն շարունակել մարտի 31-ին, առավոտյան ժամը 10:00-ին։

 

Սահմանադրական դատարանի դիմաց լուռ ակցիա անցկացրեց «Դեմ եմ» նախաձեռնությունը: Ակցիայի մասնակիցները կապեցին իրենց աչքերը սպիտակ ժապավեններով, որը արդարադատության աստվածուհու խորհրդանիշն է' ՍԴ-ից ահանջելով անաչառ և արդար որոշում: Փակ աչքերով լուռ ֆլեշմոբն իրականացնելուց հետո նախաձեռնության անդամները հեռացան:

 

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ստեղծել երթևեկության տուգանքների արդարացիությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ: «Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ հանդիսանում է դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ՝ խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է»,-ասաց վարչապետը:

 

Գործադիրը մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը կասեցրեց տարիներ առաջ առանց սեփականատիրոջ փոփոխության վաճառված և այժմ հաշվառման մեջ գտնվող մեքենաների պարտադիր ապահովագրման որոշումը: ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով այս որոշմանը, նշեց, որ այն սպասված էր:

 

ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է մինչ 2017 թվականը երկրում ստեղծել շուրջ 60 հազար նոր աշխատատեղ: Ծրագրով նախատեսված հաջորդ կարևորագույն խնդիրը սոցիալական շարունակական քաղաքականության իրականացմամբ աղքատության նվազեցումն է: Մասնավորապես, 2025-ին նախատեսվում է ՀՀ-ում աղքատությունը նվազեցնել շուրջ 13 տոկոսով: 2012թ-ի տվյալներով՝ մեր երկրում աղքատության ցուցանիշը հասնում է 32,4 տոկոսի: Ծրագրով ակնկալվում է տարեկան ապահովել 5,5-6,5 տոկոս տնտեսա կան աճ:

 

Երևանում այս շաբաթ կայացավ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող երկօրյա միջազգային համաժողովը: Այն, սակայն, սկսվեց սկանդալով: Բնապահպանների մի խումբ մարտի 25-ին ներխուժեց համաժողովի դահլիճ և սկսեց կոչեր հնչեցնել ու հարցեր տալ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Շուրջ 10 րոպե տևած աղմուկ-աղաղակից հետո բնապահպանները հանդարտվեցին և պաստառներով շարվեցին դահլիճում: Ակտիվիստների մի մասը, սակայն, աչքի ընկավ համաժ ողովի մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով. նրանցից մեկը բաժակով պղտոր ջուր տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ հայտնելով իբր դա գետի մաքուր ջուր է:

 

Կատարվածից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստ է ընդունել բնապահպան ակտիվիստներին և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներին, եթե նրանք ցանկություն ունեն իրենց օրակարգը լսելի դարձնել կառավարությանը: Ի պատասխան Վաչե Գաբրիելյանի առաջարկին' բնապահպան ակտիվիստները փոխանցեցին, որ կերկխոսեն միայն կոնֆերանսի արդյունքների ամփոփումից հետո' ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

 

Երկօրյա համաժողովի քննարկումների ընթացքում ներկայացվեցին համալիր հարցեր՝ հանքարդյունաբերության տնտեսական, չափորոշիչների, օրենսդրական դաշտի կառավարման առաջնահերթությունները և չեզոքության դաշտում հետագա քննարկումներ զարգացնելու հեռանկարները:

 

ՀԲ-ն 21.2 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանում համալիր սոցիալական ծառայությունների ոլորտի բարելավմանը: Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

 

ԿԲ խորհուրդը 2014թ. մարտի 25-ի նիստում անփոփոխ թողնեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%: ԿԲ խորհուրդն արձանագրեց, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարի ն ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը:

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին նախնական կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ ՝ նշելով, որ նա ապօրինաբար է պահվում: Դատարանը, սակայն, մերժեց փաստաբանի միջնորդությունը: Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել տուժողներից և հասկանում է նրանց ողբերգությունը: «Ես ամբողջ կյանքս ձեզնից ներում եմ հայցելու, ես էլ հայր եմ, ես հաճախ եմ երեխաներին նայում, աղոթում նրանց համար»,- ասել էր դերասանը:

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին հրապարակեց 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով Վահե Ավետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատավճիռը: «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:

 


Սպորտ

 

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ: Մեր շախմատիստը միավորը կիսեց նաև մրցաշարի 11-րդ տուրում' ոչ-ոքի խաղալով Պյոտոր Սվդիլերի հետ: Շախմատիստները կատարեցին 33 քայլ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցաշարի 12-րդ տուրում պարտություն կրելով ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ խաղում' Արոնյանը կորցրեց հավակնորդների մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու բոլոր հնարավորությունները: