Այս շաբաթ հագեցած էին իրադարձությունները ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Շաբաթը լի էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հայտարարություններով, ներհայաստանյան գործընթացներով և Ուկրաինայի ու Սիրիայի շուրջ զարգացումներով:


Ներհայաստանյան իրադարձություններ

 

Հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ դիվանագետներից ակնկալում է ակտիվ ներգրավում այնտեղ, որտեղ շոշափվում են Հայաստանի և հայության շահերը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց դիվանագետներին իրականացնել նախաձեռնողական ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականություն: Միաժամանակ, ՀՀ կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց նախարարներին՝ հստակ ներդրումային ծրագրեր ներկայացնել արտերկրում ՀՀ դեսպաններին:

 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ Հայաստանն Արցախի հետ ոչ մի մաքսային գործողություն չի անում ու չի էլ անելու. Լեռնային Ղարաբաղի ապրանքներն ազատորեն շրջանառվելու են և հայաստանյան շուկայում, և Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների շուկաներում, ինչպես նաև Եվրամիության շուկայում:

 

Հունիսի 2-ին մարզահամերգային համալիրը դրվեց կրկնակի աճուրդի' ավելի պակաս արժեքով: Շինությունն աճուրդի է դրվել 17 միլիարդ 415 միլիոն դրամով' նախկին 19 միլիարդ 350 միլիոնի փոխարեն:

 

Անցնող շաբաթ մեկնարկեցին միասնական ընդունելության քննությունները, վարչապետը հաջողություն մաղթեց դիմորդներին և վստահեցրեց, որ քննություններն անցկացվելու են արդարության սկզբունքի ներքո:

 

Անդրադառնալով ստվերի կրճատմանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ ստվերային տնտեսությունները կբերվեն հարկման դաշտ. խոսքը միլիարդների մասին է: «Առանձնացրելենք 16 խոշորոլորտներ, որոնցից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին հրավիրում ենք խորհրդակցության, մեզ մոտ առկա տեղեկատվության շտեմարանում վերլուծություններն ենք ներկայացնում ու աշխատանքային մթնոլորտում առաջարկում ինքնագնահատման միջոցով իրենց շրջանառությունները վերահայտարարագրեն, հարկե րն էլ ավելի շատացնեն: Եթե իրենք գնան այդ քայլին, մենք հայտնել ենք, որ նրանց նկատմամբ մեղմ վարչարարություն կցուցաբերենք. ստուգումներ, չափագրում և այլ գործիքակազմ չենք կիրառի»,- ասաց փոխնախարարը:

 

Հունիսի 5-ին բավարարվեց օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու'ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:

 

Միաժամանակ, կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին սահմանդրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկումների ավարտին կուսակցությունները հայտարարեցին, որ կարևորում են ոչ այնքան կառավարման մոդելի ընտրությունը, որքան իշխանության հավասարակշռման հարցը:

 

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին: «Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առ այսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված և միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորել թալանի մեղադրանքներով:

 

Ժողովուրդը նման դեպքերում ասում է' աղվեսն իր պոչն է վկաբերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որսեփական մանր շահերը առաջտանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար: Այսքանը»,- ասաց վարչապետը:


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը Բաքվում կոչ արեց ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները:

 

Նա շեշտեց, որ քայլ առ քայլ պետքէ հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿգործողնախագահիգնահատմամբ, անհրաժեշտէակտիվացնելբանակցությունները' որպեսնախագահներիհաջորդհանդիպմանհիմք, որիցէլպետքէշարունակվենխաղաղբանակցությունները:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունեց ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը Բաքվում:

 

Դիդիե Բուրկհալտերը Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Շվեյցարիան ցանկանում է երկխոսություն ծավալել ԼՂ հակամարտության բոլոր կողմերի հետ: Իր հերթին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կարևորում է միջազգային հարաբերություններում Շվեյցարիայի անկողմնակալ միջնորդի համբավը:

 

Միաժամանակ, Հայաստանի եւ Շվեյցարիայի նախագահները համակարծիք էին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում:

 

Հունիսի 5-ին Ադրբեջանը կրկին խստորեն խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Արարատում պայմանագրային զինծառայողներ զոհվեցին: ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջապես հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների' արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը և Նախիջևանյան սահմանի միջադեպի կապակցությամբ Անջեյ Կասպրչիկին հրավիրվեց ՀՀ ՊՆ:

 

Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց հակառակորդի կրակոցից զոհված զինվորի հոգեհանգստին:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է:

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանն ուշադրության կենտրոնում է պահում միջազգային կառույցներում ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումները:


Հայոց ցեղասպանություն

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունեցԴողու Փերինչեքի գործով Շվեյցարիայի բողոքը: Ենթադրվումէ, որՓերինչեքիգործովառաջինդատականնիստըտեղիկուենաայստարվա նոյեմբերի 5-ին:

 

Շվեյցարիայի, նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Ծիշեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Սիրիա

 

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթեց գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Ասադիօգտինքվեարկեցին 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որըկազմումէընդհանուրձայների 88,7 տոկոսը:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ը Սիրիայի ընտրությունները համարեցինկեղծ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ Ռուսաստանը հիմքեր չունի կասկածի տակ դնելու Սիրիայի ընտրությունների օրինականությունը:

 

Ասադն իր հերթին ընդգծեց, որ սիրիացիների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին հզոր ուղերձ էր Արեւմուտքին: Սիրիայի նախագահը նաևնշեց, որսիրիականազգիհաղթանակները, ինչպեսնաևԻրանիհաջողություններըմասնավորապեսմիջուկայինհարցիվերաբերյալևՄերձավորԱրևելքիշատերկրներումդրականփոփոխություններըվստահությունեններշնչումտարածաշրջանիազգերիապագայիհամար:

 

Միաժամանակ, Հալեպում կրկին հայեր վիրավորվեցին, վնասվեցին հայկական եկեղեցիներ, դպրոցներ: Հրապարակվեցին խոսուն լուսանկարներ, թե ի՞նչ է մնացել Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասից, իսկ Նոր Գյուղը հայտարարվեցաղետի գոտի:

 

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց վերջին օրերին հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար ՏիգրանԲալայանըհայտարարեց. ԽստորենդատապարտումենքվերջինօրերինՀալեպքաղաքի, հայաբնակՆորԳյուղթաղամասիռմբակոծությունները, որոնքմարդկայինզոհերիևավերածություններիպատճառենդարձել։


Ուկրաինա

 

Ռուսաստանը կրկին կոչ արեց ՆԱՏՕ-ին, որպեսզի վերջինս Կիեւից պահանջի դադարեցնել գործողությունները երկրի արեւելքում: Ռուսաստանըմիաժամանակպնդեց, որՈւկրաինանիրականացնիԺնեւյանպայմանավորվածություննուկատարիԵԱՀԿ-իկողմիցհաստատվածճանապարհայինքարտեզիկետերը: Միաժամանակ, ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի նախագիծ ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

 

Այդ պահանջումէբռնությանանհապաղդադարեցումէհումանիտարմիջանցքներիստեղծում, որոնքթույլկտանբնակչությաննանվտանգհեռանալմարտերիասպարեզիվերածվածշրջաններից:

 

Ուկրաինայինախագահիպաշտոնակատար Տուրչինովը հայտարարեցՌուսաստանի հետ սահմանը փակելու մասին:

 

Հայտնի դարձավ, որ 181 մարդ Է զոհվել Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած բախումների հետեւանքով: Ընդհանուր առմամբ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ահաբեկչական գործունեության արդյունքում զոհվել Է 181 եւ վիրավորվել 293 մարդ, այդ թվում զոհվել Է 59 զինծառայող:

 

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեցՈւկրաինայի հարցով Օբամայի հետ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին: Նորմանդիայում երկկողմ կարճատև շփման ժամանակ Պուտինը եւ Օբաման հանդես եկանՈւկրաինայում բռնությունը շուտափույթ դադարեցնելու օգտին:

 

Հունիսի 6-ին կրկին Նորմանդիայում Պուտինը 15-րոպեանոց հանդիպում ունեցավՈւկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: ՀանդիպումըկազմակերպվելէրՖրանսիայինախագահՖրանսուաՕլանդինախաձեռնությամբ: Հաղորդագրությանհամաձայն՝հանդիպումիցառաջ, որըտեւելԷ 15 րոպե, ՊուտինըեւՊորոշենկոնմիմյանցձեռքենսեղմել:

 

Հանդիպումից հետո Պուտինը ողջունեց Պորոշենկոյի' Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու դիրքորոշումը: ՌԴ նախագահը նշեց, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կողմերը պետք էլ ինեներկրի իշխանությունները և դաշնայնացման կողմնակիցները: Պուտինը գտնում է, որ Ուկրաինայի արևելքում օպերացիան անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել:

 

Հունիսի 7-ին Ուկրաինայի 5-րդ նախագահն ստանձնեց լիազորությունները: