Ներհայաստանյան իրադարձություններ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզում: Նախագահը ներկա գտնվեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացավ կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին: Մարզային այցելության շրջանակներում ՀՀ Նախագահը հանիդպեց նաև Գյումրիի դպրոցների շուրջ 130 ուսուցիչների հետ, ոտրեղ Հանրապետության ղեկավարն ազդարարեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնար կը: «Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց»,- նշեց Սերժ Սարգսյանը:

 

Քաղաքական թեժ աշնան ակնկալիքներով և հագեցած օրակարգով սեպտեմբերի 8-ին մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ՝ աշնանային նստաշրջանը: Քաղաքական 3 ուժեր' ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը հրաժարվեցին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց:

 

Խորհրդարանը քննարկեց «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միայն բացառիկ դեպքերում տեղափոխել հուշարձանները: Սեպտեմբերի 9-ին ԱԺ-ն 120 կողմ և 1 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց օրենքի նախագիծը: Հայաստանում այսուհետ հուշարձանների տեղափոխումը կկատարվի միայն բացառիկ դեպքերում:

 

Խորհրդարանը քառօրյայի երրորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», որով առաջարկվում է կարգավորել վարչական իրավախախտում կատարած վարորդներին խախտման մասին իրազեկելու գործընթացը: Նախագծին կողմ քվեարկեց 112, ձեռնպահ' 6 պատգամավոր:

 

Խորհրդարանը քննարկեց և 114 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել պարտապանի և վարկային կազմակերպությունների իրավահարաբերությունները:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը սեպտեմբերի 9-ին հերթական նիստն անցկացրեց: Քննարկվեց սահմանադրական բարեփոխումների հարցը, որի շուրջ քառյակի անդամ քաղաքական ուժերը տարբեր տեսակետներ հայտնեցին. բարեփոխումներին կողմ արտահայտվեց միայն ՀՅԴ խմբակցությունը:

 

Նիստում ՀՅԴ խմբակցությունն առաջարկեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը, նպատակահարմար չհամարելով ՍԴ դիմելը, այնուամենայնիվ նշեցին, որ կսատարեն ՀՅԴ-ի նախաձեռնությունը:

 

Քառյակը նիստում որոշեց նախաձեռնել «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: «Մենք համաձայնության եկանք այս հարցում, և երբ արդեն պատրաստ կլինի համապատասխան նախագիծը, հանդես կգանք հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,-նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

Քառյակը նիստում անդրադարձավ նաև սահմամամերձ գյուղերում առկա խնդիրներին: Որոշվեց առաջարկել և քայլեր ձեռնարկել «սահմանապահ գյուղ» հասկացության օրենսդրական ամրագրման համար: Համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է, և առաջիկայում այդ ուղղությամբ առաջին քալերը կարվեն: Քառյակն ամփոփեց նաև կառավարությանը ներկայացրած պահանջների կատարման արդյունքները: Տասներկու կետերի ամփոփման նա խնական քննարկման արդյունքներով, գնահատականները բաժանվեցին երեք խմբի' ընդհանրապես չկատարված կետեր, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր:

 

Անցնող շաբաթ աշխատանքային այցով Հայաստանում էր Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Ավստրիացի իր գործընկերոջն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, տարածաշրջանային, միջազգային հարցեր։

 

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը: Սեբաստիան Կուրցը հայտարարեց, որ Ավստրիան կաջակցի Հայաստանին համագործակցության ուղիներ գտնել թե’ ՌԴ-ի, թե’ ԵՄ-ի հետ: Նա միաժամանակ նշեց, որ իր այցը լավ հնարավորություն է' զարգացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները: Համատեղ ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի մոտեցումներն ընտրովի ու ընդհանրական է համարում: «Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին եւ վնաս է հասցնում տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը: Նաեւ նպաստում, որ Ադրբեջանն ավելի շատ է կտրվում իրականությունից եւ իր ռազմատենչ քաղաքականությամբ հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային հանրության մոտեցմանը»,-ասաց Նալբանդյանը: Ավստրայի ԱԳ նախարարն էլ մտահոգություն հայտնեց Ադրբեջանում մարդու իրավունքների հարցի վերաբերյալ:

 

Ասուլիսին անդրադարձ կատարվեց նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին: ԱԳ նախարարը նշեց, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով եւ շուտով որոշակի քայլեր կլինեն: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տեսանկյունից ղարաբաղյան հարցին, նախարարը նշեց, որ բարձր մակարդակով հստակ հայտարարություններ են արվել, որ խոսքը Ղարաբաղի հետ մեկտեղ անդամակցության մասին չէ, եւ հարցը չի կարող խոչընդոտ լինել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

 

Ավստրիայի ԱԳ նախարաին ընդունեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը և հեռանկարը: Սեբաստիան Կուրցը Նախագահի հետ հանդիպմանը ևս ընդգծեց, որ Ավստրիան մեծ ուշադրություն է դարձնելու ՀՀ-ի հետ տնտեսական փոխգործակցությանը: Հայաստան այցի շրջանակներում Ավստրիայի ԱԳ նախարարն այցեեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, գլուխ խոհարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:< /span>

 

Նախորդ շաբաթ պարզ դարձավ սեպտեմբերի 2-ին Հայաստանի սահմանն ապօրինի հատած անձի ինքնությունը: Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունից հայտնեցին, որ հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988թ. ծնված Ֆարիդ Սատարա: Սահմանախախտի ներկայացրած վարկածով, նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը' անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում: ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Անդրեյ Կուլիշը Ֆարիդ Սատարային ձերբակալած Ռաֆիկ Պետրոսյանին ու Կարո Դավթյանին Հայաստանի պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած խիզախության եւ պատրաստականության համար հանձնեց պատվոգրեր եւ դրամական պարգեւներ: Ռուս սահմանապահները սահմանախատին փոխանցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր արդեն ավելի մանրամասն կքննեն սահմանախախտի արարքի հանգամանքները:

 

Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

 

Հունաստանի խորհրդարանը 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը' դառնալով երրորդ պետությունը Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որը կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:

 

Հանդես գալով օրենքի ընդունման վերաբերյալ հայտարարությամբ' ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այդ քայլով Հունաստանն ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին:

 

Հունաստանի խորհրդարանի որոշումը ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավորները: «Ողջունում ենք և մեր երախտիքն ենք հայտնում Հունաստանի խորհրդարանին»,- սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստի մեկնարկին նշեց Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահի շնորհակալական խոսքն ուղեկցվեց պատգամավորների ծափողջույններով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, մեկնաբանելով օրինագծի ընդունումը, նշեց, որ այն ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացված քայլ է, այլ ժխտողականության դեմ պայքար: Շարմազանովը միաժամանակ ընդգծեց, որ միջազգային առաջադեմ մարդկությունը հասկացել է մի բան, որ քանի դեռ օրենքով չի պատժվել այն, ինչն անժխտելի է, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կկրկնվեն:

 

Օրինագծի ընդունմանն անմիջապես արձագանքեց Թուրքիան: Մասնավորապես, «Հուրիեթ» պարբերականը գրեց, որ Հունաստանի խորհրդարանում «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի ընդունումը կարող է վնասել թուրք-հունական հարաբերություններին: Նման կարծիք հայտնել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը' Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Սրան ի պատասխան, Հունաստանի վարչապետ ԱնտոնիÕ ½ Սամարասը հայտարարել էր, որ որ ցեղասպանությունների ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն


ԼՂՀ-ն պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական կողմին փոխանցել Մարտակերտի շրջանում սահմանն ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Արցախում պահվող գերու հարցը համարեց ոչ թե քաղաքական, այլ հումանիտար խնդիր: Նա ընդգծեց, որ աջակցում է ԿԽՄԿ-ի հետ անմիջական կապ հաստատելու և գերիներին վերադարձնելու փորձերին: &nbsp ;Ցուցաբերելով բարի կամք և հետևելով Ժնևյան կոնվենցիաների դրույթներին'Արցախի իշխանությունները սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմին փոխանցեցին անչափասահ սահմանախախտին:Փոխանցումը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

 

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպեցին Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն' Սարգիս Անանյանին: Ադրբեջանական գերությունից ազատվելուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով հայցը նրա ընտանիքի անդամները ուղարկեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան' «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ:

 

Բասկերի Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 12-ին Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև ընդունեց։ Բանաձևն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արևելյան Եվրոպա» պարբերականում հրապարկեց մի հոդված, որում անդրադառնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին: Ներկայացնելով հակամարտության խնդիրը' Օչոան այն գաղափարն էր առաջ քաշում, որ Ադրբեջանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը:

 

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների' Ֆրանսիայի իրենց գործընկերոջ' Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ հանդիպումը հնարավոր է կայանա Փարիզում: Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ևս նշեց, որ Ուելսից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հաջորդ վայրը կարող է լինել Ֆրանսիան: «Որքան հասկանում եմ՝ նրանք հաջորդ անգամ հանդիպելու են Ֆրանսիայում՝ հոկտեմբերի վերջին, բ այց ես չգիտեմ կոնկրետ օրը: Մենք կարծում ենք, որ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Նախագահ Օլանդի հրավերով, սակայն այս պահին համանախագահները նոր առաջարկներ չունեն կողմերին»,-նշեց Հեֆերնը:


Սիրիա


Չնայած վերջին շրջանում Սիրիայում մի քիչ հանդարտվել է իրավիճակը, սակայն, բախումներ ու պարբերաբար հնչող կրակոցները շարունակվում են: Նախորդ շաբաթ սիրիական բանակը զգալի հաջողությունների հասավ Դամասկոսի Ջոբար թաղամասում. վերահսկողություն հաստատելով բազմաթիվ շինությունների վրա՝ բանակը ոչնչացրեց տասնյակ զինյալների: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալլեմը ընդունեց ՄԱԿ-ի նոր բանագնաց Ստեֆան դի Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվեցին ԻԼԻՊ-ի, «Ջաբհա ան Նուսրա»-ի և մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր:

 

Նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացան մի խումբ քեսաբահայեր: Անձնագրերը նրանց հանձնեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, ով այցելել էր Քեսաբ և Լաթաքիա: Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրին նաև հյուպատոսական ընդունելություն' Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար: 2014-15 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սկսեցին հայրենիք վերադառնալ Հալեպից ժամանակավորապես հեռացած հայ ընտանիքները:

 

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սիրիայի ԱԳ նախարար Ստեփան Կուրցը հայտարարեց, որ Ավստրիայի կառավարությունը ևս 600 հազար եվրո կուղղի սիրիահայերի աջակցմանը: Այս մասին Կուրցը հայտարարեց Հայկական կարմիր խաչի ընկերություն կատարած այցի ժամանակ, երբ ծանոթանում էր ավստրիական կառավարության կողմից ֆինանսավորված «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի արդյունքներին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ Վաշինգտոնը քաջատեղյակ է Սիրիայում հայկական փոքրամասնության խնդիրներին: Եվ Սիրիայում հայ համայնքի և քրիստոնյա փոքրամասնությունների հարցը քննարկվել են ՀՀ նախագահի հետ:


Ուկրաինական ճգնաժամ

 

ԵԱՀԿ-ն նախորդ շաբաթ մոնիթորինգ սկսեց Ուկրաինայում: Այդ նպատակով Ուկրաինա ուղարկվեցին հրադադարի մոնիթորինգի փորձ ունեցող 59 մասնագետներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի ռեժիմի «պատշաճ մոնիթորինգի եւ ստուգման կարեւորության» մասին' նշելով, որ ՄԱԿ-ը համագործակցում է ԵԱՀԿ-ի հետ Ուկրաինայում մոնիթորինգն ուժեղացնելու համար:

 

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Մոսկվան հարկադրված կլինի ասիմետրիկ պատասխան տալ Արեւմուտքի երկրների կողմից հերթական պատժամիջոցներին, մասնավորապես, սահմանափակիչ միջոցառումները կարող են վերաբերել երկրի տարածքով օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքներին: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնի հայտարարության համաձայն, ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայի արեւելքում հակամարտության զոհ է դարձել առնվազն 3 հազար մարÕ ¤:

 

Ուկրաինայի հրադադարը քննարկեցին ԱՄՆ-ի նախագահը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կհանվեն, եթե Ուկրաինայում խաղաղություն լինի: Կանցլերը նաեւ ընդգծել էր, որ այսուհետեւ էլ ջանքեր է գործադրելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարության միջեւ շփումները կարգավորելու համար:

 

Նիդեռլանդները նախնական զեկույց հրապարակեց մալայզիական Boeing-ի կործանման վերաբերյալ: Վերջնական զեկույցը պետք Է հրապարակվի ավիաաղետի պահից մեկ տարվա ընթացքում:

 

Պորոշենկոն ստորագրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումն արտոնող օրենքը: Ուկրաինան սկսեց ինժեներային արգելափակոցներ եւ ամրաշինական համակարգեր կառուցել Ռուսաստանի հետ սահմանի՝ ուժայինների կողմից վերահսկվող տեղամասերում:

 

ԱՄՆ-ը եւ Կանադան չեղարկեցին ՌԴ-ի հետ համատեղ «Զգոն արծիվ» զորավարժությունները: Վարժանքները չեղարկելու որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի կողմից:

 

ԵՄ-ն սեպտեմբերին 12-ին հրապարակեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները: Այն արգելեց պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաէներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեւտ»-ի, «Տրանսնեւտ»-ի, «Գազպրոմ նեւտ»-ի համար: Մի շարք պատժամիջոցներրի թվում Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար սեւ ցուցակում մտցրեց եւս 24 անուն՝ դրա ֆիգուրանտների ընդհանուր թիվը հասցնելով 119-ի:

 

Սպորտ


Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզիկը վճռական մրցամարտում 4:0 հաշվով հաղթեց խորվաթ մարզիկ Ժուգային: Ջուլֆալակյանն այս մրցաշարում 5 մրցամարտ անցկացրեց' 3-ում հաղթելով խոշոր հաշվով: