Անցնող շաբաթը հարուստ էր բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով. ամբողջ աշխարհում շարունակվեցին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները, ներհայաստանյան կյանքն էլ աչքի ընկավ հասարակական-քաղաքական բնույթի մի շարք իրադարձություններով:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 

Ողջ աշխարհում շարունակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենտրոնական փողոցում սեպտեմբերի 4-ին պաշտոնապես բացվեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում» թեմատիկ բացօթյա ցուցահանդեսը: Այն կշարունակվի մինչև 2015 թվականի սեպտեմբերի 26-ը: Նախատեսվում է, որ ցուցադրությունը կդիտի շուրջ 50.000 մարդ:

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 20-րդ պատրիարք Գրիգոր եպսիկոպոս Կապրոյանի հետ սեպտեմբերի 7-ի առավոտյան Սուրբ պատարագ մատուցեց Սանտա Մարթա նստավայրի տաճարում: Հռոմի պապն իր քարոզում հիշատակեց հայ ժողովրդի հալածանքները' անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային:

 

Բուենոս Այրեսի Լա Պլատա համալսարանի լրագրության և սոցիալական կոմունիկացիայի ֆակուլտետում կայացավ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով: «Պատմության ձայն»-ը խորագրով գիտաժողովին մասնակցեցին արգենտինացի պրոֆեսորներ Լինո Սուզան եւ Ադրիանա Էչեզուրին, ովքեր էլ ներկաների համար կարդացին Հայոց ցեղասպանության իրավական և քաղաքական ասպեկտներին նվիրված դասախոսություն:

 

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարեցին հուշամատյանում։

 

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, խորհրդի անդամ Պոլ Գրիգորյանի ղեկավարությամբ, իրականացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծառատունկ, որի շրջանակում քաղաքի այգիներում եւ փողոցներում տնկվեց 100 նռենի: «Յուրաքանչյուրը, ով կայցելի քաղաք կամ կճամփորդի քաղաքում, կտեսնի նռենու ծառերը, որոնք կծաղկեն եւ կշատանան այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է տեղի հայ համայնքը: Դրանք կլինեն հույսի, վերածննդի և փրկության նշաններ»,-ասել էր Գրիգորյանը:

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիա կատարծ այցի շրջանակներում Լոնդոնում հանդիպեց Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, ովքեր ներկայացրին իրենց կողմից կատարված աշխատանքները և ծրագրված ձեռնարկները։ Հանդիպմանը նշվեց, որ հոկտեմբերին Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում կայանալու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողություն:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Բանաձևն ընդունվել է կոնսենսուսով. դրա օգտին է քվեարկել 80 պետություն: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններին և կառույցներին նշել Ցեղասպանության հանցագործության զոհերի միջևազգային օրը' բարձրացնելով տեղեկացվածությունը Ցեղասպանության մասին կոնվեցիայի վերաբերյալ:


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն


Թեև նախորդ շաբաթվա համեմատ անցնող յոթ օրերին հայ-ադրբեջանական սահամանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ էր, սակայն, ԼՂ հակամարտության խնդրի ու դրա կարգավորման վերաբերյալ քննարկումները շատ էին: Բելգիայի կազմում գտնվող Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի անդամ Քարիմ վան Օվարմեյրը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են:

 

Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրադրությունը Լյուքսեմբուրգում կայացած երկօրյա խորհրդակության օրակարգում էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

 

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադարձավ նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ' Ֆրանսիան կոչ է անում հակամարտող կողմերին խուսափել ռազմական ցանկացած լարվածության սրումից եւ ձեռնարկել հրադադարի պահպանմանն անհրաժեշտ բոլոր միջոցները: Մինսկի խումբն ավելի քան երբեւէ ներգրաված է այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ այժմ աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ»,- ասել էր դեսպանը:

 

ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գնահատմամբ էլ ԼՂ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատեն: «Ես հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ կողմերն ունեն կամք, պատրաստակամություն եւ լուծում գտնելու հնարավորություն: Կարծում եմ, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել: Բայց, իհարկե, խոսելը շատ ավելի հեշտ է: Եթե երկու երկրների քաղաքական գործիչներն ընտրեն առճակատման լեզուն, ապա հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանա: Ես միշտ ասել եմ, որ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատանք տանեն»,- նշել էր Ֆյուլեն:

 

ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Հանրապետությունում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքը սեփական ապագան որոշելու հարցում: «Մենք նաև ընդգծում ենք, որ այսպես կոչված ընտրությունները որևէ կերպ չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա, որոնք նպատակ ունե ն հակամարտությանը տալ տևական և խաղաղ կարգավորում»,- ասել էր Քիրբին:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային անդրադարձավ նաև ՀՀ ԱԳ նախարարը' ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր գործադրել հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար' նշելով, որ խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է:

 

Ներհայաստանյան իրադարձություններ


ՀՀ Նախագահի նստավայրում սեպտեմբերի 9-ին հերթական խորհրդակցությունը կայացավ սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այս անգամ Սերժ Սարգսյանը հանդիպեց Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց, որ Միավորված աշխատանքային կուսակց ությունը կմասնակցի սահմանադրական բարեփոխումների գործընթացին, այն անմասն չի մնում սահմանադրական բարեփոխումների գործընթացից և պատրաստվում է ամրագրել իր համար կարևոր սկզբունքները: Արսենյանը հայտնեց, որ իրենց համար Սահմանադրության նախագծում մտահոգիչ է այն դրույթը, ըստ որի' հանրապետության նախագահին ընտրելու են ընտրիչները, մի շարք անցումային դրույթներ, որոնց մասին իրենք հայտնել են ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ղեկավարը դրական համարեց այն հանգամանքը, որ Սահմանադրության նախագծով բարձրացվում է ոչ թե անհատների, այլ քաղաքական կուսակցությունների դերը:

 

Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարկեց Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ երկրորդ նախնական գնահատականը: Գնահատականի եզրակացության բաժնում նշվում է, որ ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կատարել է բարձրորակ աշխատանք, որն արժանի է աջակցության: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և բեղմնավոր փոխանակումների մթնոլորտում շարունակվող աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել ստանալ տեքստ, որ ը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

 

Հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով Բելառուսի Հանրապետություն ժամանած Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին 30 օր հաշվառման կանգնելու պարտավորությունից ազատվելու և նույն որոշումը Բելառուսի քաղաքացիների' ՀՀ ժամանելու դեպքում ընդունելու նախագծին: Կառավարությունը հավանություն տվեց նաև ՀԱՀ-ի հետ ներդրումների խրախուսման համաձայնագրի ստորագրմանը:

 

Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության առաջին փուլի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլի աշխատանքները՝ հոկտեմբերի, երրորդ փուլինը՝ նոյեմբերի վերջին: Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ սակագնի ճշտության շուրջ եզրակացությունը պետք է տրվի խորհրդատվ ության առաջին փուլում: Եզրակացություն կներկայացվի 2015-2016թթ. սակագների, ինչպես նաև կգնահատվեն դրանց փոփոխության հիմավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունները, հանձնաժողովի կողմից սակագնի չբարձրացման վերաբերյալ որոշման հետևանքները: «Սրանք այն եզրակացություններն են, որոնք ըստ պայմանագրի պետք է տրվեն առաջին փուլի վերջում»,- ասաց Գաբրիելյանը:

 

ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 71,160 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների պահանջները կատարելու համար:

 

ՀՀ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին հանձնարարեց բանակցություններ վարել ՌԴ գործընկերների հետ՝ ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ առանց արտասահմանյան անձնագրերի առկայության թույլատրելու համար:

 

Նիստում կառավարությունը հաստատեց 2015թ. մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը, որի շրջանակներում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 10 մլն եվրոյի վարկ:

 

Երևանում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին աշխարհի 20 երկրների 104 պատվիրակներ: Ժողովի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Խորհրդանշական այս տարում, երբ համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ անկոտրում է հայի կամքը , և վճռական՝ նրա ոգին, քանզի հաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, և նպատակները՝ արդարացված։ Արցախյան հերոսամարտը ասածիս փայլուն վկայություններից է»,- իր խոսքում նշեց ՀՀ նախագահը' շեշտելով. «Այսօր մենք ավելի քան հաստատակամ ենք և քաջ գիտակցում ենք մեր վաղվա անելիքները, որոնք կյանքի պիտի կոչենք միասնաբար, ուս ուսի տված ջանադիր աշխատանքով»։

 

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները սեպտեմբերի 11-ին կրկին փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան: Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա: Գրողների միության շենքի հատվածում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանրահավաք անցկացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորել էր զերծ մնալ մարդկանց Բաղրամյան պողոտա տանելու փորձերից: Սակայն ցուցարարները, չհետևելո վ նրա հորդրոին, հասան Բաղրամյան պողոտա, ինչի հետևանքով փողոցը փակվեց:

 

Ոստիկանությունը կրկին նրանց հորդորեց բացել ճանապարհը և չխոչընդոտել մեքենաների երթևեկությունը պողոտայով: Ավելի վաղ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ' ցուցարարներից պահանջելով մինչև սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 5-ն ազատել Բաղրամյան պողոտան: «ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պա հանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ»,-նշված էր ոստիկանության հայտարարության մեջ:

 

Հավաքի մասնակիցներն, սակայն, անտեսեցին ՀՀ ոստիկանության պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղավ Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվեցին ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված էր:

 

ՀՀ նախագահի աշխատանքային այցը ՌԴ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցնող շաբաթ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Մոսկվայում կայացավ երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ մտադիր է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության' Դուշանբեում կայանալիք գագաթնաժողովում մանրամասնորեն ներկայացնել իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: «Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար»,- նշել էր Սերժ Սարգսյանը:

 

Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ կտրամադրի: «Ստորագրվել է համաձայնագիր' համաձայն որի ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ Նախագահը Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն էր հայտնել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը, մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար»:

 

Նախագահները քննարկել են նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Գրոդնո. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 8-ին մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ելույթ ունենալով նիստում' ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրները բավականին բարդ տնտեսական իրավիճակում են, ինչը պետք է խթան դառնա նրանց ջանքերի համախմբման համար:

 

Նիստում ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ Հայաստանը պաշտպանում է ԵԱՏՄ-ի երկրների դոլարիզացիան կրճատելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիքը: Պակաս կարեւոր չէ նաև Եվրամիության հետ սերտ համագործակցության հարցը, հավելել էր նա:Վարչապետի խոսքով, այդ փոխգործակցությունը պետք է խարսխվի ինտեգրացիոն գործընթացների փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման վրա' գործընթացներ, որոնք նպատակամղված կլինեն ապրանքների, աշխատուժի, ծառա յությունների ու կապիտալների տեղաշարժման ազատության ապահովմանը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվեց հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:

 

Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրեցին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:

 

Սպորտ

Անցնող շաբաթը հագեցած էր նաև սպորտային իրադարձություններով: Երևանում կայացավ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղը, որն ավարտվեց առանց դարպասի գրավման' 0:0 հաշվով: Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը հավաքեց 2 միավոր և նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում:

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող առաջնության եզրափակիչում Ալեքսանյանը մրցում էր իր հիմնական մրցակից, Իրանի ներկայացուցիչ Գազեմ Գոլամռեզա Ռեզաեի հետ: Ալեքսանյանն անկասելի էր և հաղթեց 3:0 հաշվով: Ալեքսանյանն արդեն երկու տարի է լավագույնն է աշխարհում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց:

 

Աշխարհի առաջնության երկրորդ օրը, սակայն, անհաջող էր Հայաստանի ըմբիշների համար. Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանն ու Էդուարդ Սարգսյանը մեկական հաղթանակ տոնեցին, իսկ գերծանր քաշային կարգում առաջին անգամ Հայաստանը ներկայացրած Էդգար Խաչատրյանը հենց առաջին փուլում պարտվեց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Սողոմոնյանին:

 

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Առաջին մրցափուլում Արոնյանի մրցակիցը Միքայել Վիդենկելլերն էր Լյուքսեմբուրգից: Մոտ երեք ժամ տևած պարտիան ավարտվեց 33-րդ քայլին, և Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել: Լևոն Արոնյանն առանց մեծ դժվարության հաղթանակ տոնեց նաև խաղարկության առաջին մրցափուլի երկրորդ պարտիայում: Արոնյանը կրկին մրցում էր Լյուքսեմբուրգը ներկայացնող Միքայել Վի դենկելլերնի հետ, սակայն այս անգամ արդեն սև խաղաքարերով: Պարտիան կրկին ձգվեց մոտ 3 ժամ, որտեղ շախմատիստները կատարեցին 50 քայլ, որից հետո Արոնյանը հաղթանակ տոնեց:

 

Ծաղկաձորում սեպտեմբերի 12-ին կայացավ «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի փակման արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանն անձամբ պարգևատրեց մրցույթի հաղթողներին: «Դուք երջանիկ մարդիկ եք, քանի որ համերաշխ ընտանիք ունեք: Առանց համերաշխության, առաց ջերմ մթնոլոտի, անհնար է մասնակցել այս մարզական միջոցառմանը: Մասսայական սպորտը միայն առողջություն չէ, մասսայական սպորտն ի վիճակի է մթնոլորտ փոխել: Բոլորի կյանքը բաղկացած է մեծ և փոքր հաջողություններից, ա նշուշտ, նաև մեծ և փոքր հաղթանակներից: Չկա այս աշխարհում որևէ մեկը, ով խնդիր չունենա: Խնդիրները լուծվող են, լուծվում են և կիսալուծվում են, բայց կյանքը շարունակվում է: Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ: Դուք չեմպիոններ եք»,-դիմելով մասնակիցներին' ասաց ՀՀ նախագահը: