Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ում ստեղծվելու է Ղրիմի հարցերով նախարարություն։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ղրիմի զարգացման համար տարբեր գերատեսչություններից լուրջ ջանքեր են պահանջվում, և ես կարծում եմ, որ ճիշտ է հատուկ դաշնային մարմին ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի խնդիրների լուծման նպատակով: Ղրիմի և Սևաստոպոլի ոչ մի բնակիչ չպետք է ոչինչ կորցնի Ռուսաստանին միանալուց հետո»,- հայտարարել է Մեդվեդևը։
ՌԴ կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է դեպի Ղրիմ ավիատոմսերի գինն իջեցնել՝ հասցնելով 7-8 հազար ռուբլու, որպեսզի դրանք ավելի էժան լինեն։